Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ տղամարդը դուրս թռչում ընթացքի մեջ գտնվող մեքենայի բեռնախցիկից

Մոսկվայում տղամարդը դուրս են թռչում ընթացքի մեջ գտնվող մեքենայի բեռնախցիկից՝ փրկվելով առևանգողներից։ Տեսահսկման խցիկների տեսանյութը հրապարակել է РЕН ТВ-ն։

Կադրերում երևում է, թե ինչպես է մեքենայից տղամարդն ընկնում ճանապարհի երթևեկելի հատվածի վրա։ Նա մնում է ճանապարհին ընկած, մարդիկ մոտենում են նրան, շտապօգնության մեքենան է ժամանում։

Տուժածը հոսպիտալացվել է։ Նրա մոտ գանգի կոտրվածք է և բազմաթիվ վնասվածքներ։

РЕН ТВ-ի տվյալներով՝ տղամարդուն և նրա ծանոթին առևանգել են հուլիսի 24-ի երեկոյան։ Առևանգողները 60 հազար ռուբլի են պահանջել ավտոմեքենայի վարձույթի համար։

Մանրամասները՝ ստորև ներկայացված տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ