![]()
Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը Twitter-ում ներողություն է խնդրել իր կնոջ՝ ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանից:
«Ես ցանկանում եմ ներողություն խնդրել կնոջիցս՝ Քիմից։ Ես չեմ պաշտպանել նրան այնպես, ինչպես նա ինձ։ Քիմ, գիտեմ, որ քեզ ցավեցրել եմ։ Խնդրում եմ ների։ Շնորհակալ եմ, որ միշտ կողքիս ես եղել», — գրել է Ուեսթը։
![]()
Հիշեցնենք, որ Քանյեն ընտանեկան խնդիրների մասին խոսել էր Twitter-ում։ Նա Քիմին մեղադրել է իրեն հոգեբուժարանում փակելու փորձի մեջ, հայտարարել է, որ ցանկանում է ամուսնալուծվել։
Բացի այդ, նա հայտարարել է, որ ցանկանում է հաշվեհարդար լինել կյանքի հետ։ Շատ շուտով սկանդալային գրառումները ջնջվել են։
![]()