«Ադրբեջանի իշխանական ամենաբարձր էշելոնում՝ Ալիևի գլխավորությամբ է կազմակերպվել ամբողջ աշխարհում ադրբեջանցիների կողմից հայերի հետապնդումը…». Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջոում նոր գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է.

Վերջին օրերին արտերկրում ադրբեջանցիների կողմից հայերի նկատմամբ ոտնձգությունները կազմակերպվել էր հենց Ադրբեջանի նախագահ Ալիևի կողմից:

Տավուշյան մարտերի ժամանակ հայ-ադրբեջանական սահմանին ծանր ու ջախջախիչ պարտությունից հետո, երբ անգամ ադրբեջանական զինուժի հատուկ ջոկատայինները անզոր էին, իսկ նրաց 40%-ը ջախջախված, երբ փորձը ցույց տվեց, որ ադրբեջանական բանակի վրա ծախսված միլոնավոր նավթադոլարներն անօգուտ են, Իսրայելից գնած, ամբողջ աշխարհում անխոցելի համարվող ԱԹՍ-ները խոցելի են, այլևս փուչիկի նման պայթել էր այն թեզը, որ ադրբեջանական բանակը անպարտելի է, պայթել էր այն թեզը որ հնարավոր է ռազմական ճանապարհով Արցախի հարցին լուծում տալ, պայթել էր տարիներ շարունակ Ալիևի կողմից քարոզվող պրոպագանդան…

Տավուշի սահմանին տեղի ունեցած մարտական գործողությունների արդյունքում Ադրբեջանական կողմը մի քանի տասնյակ զոհեր տվեց, իսկ զոհերից բացի հարյուրավոր միլիոների վնաս կրեց և արդյունքում ռազմավարական ու մարտավագրական նշանակության դիրքեր կորցրեց…

Մարտական այս մեծ անհաջողություններից հետո Ադրբեջանում մեծ բողոքի ալիք էր հասունանում, ազգայնականները ներկայիս իշխնությանը՝ հանձինս Ալիևին, արդեն սկսել էին մեղադրել այս ձախողումների համար… Վերջինս նախ որպես քավության նոխազ, որպես դավաճան որակելով հեռացրեց աշխատանքից տարիներ շարունակ հավատարիմ շան պես իրեն ծառայած նախարարին՝ Մամեդյարովին, սակայն ազգայնաականների բողոքն ու ցասումը դրանով չմեղմացավ և հենց այդ ժամանակ Ալիևը որոշեց արդեն իսկ իր հանդեպ հասունացող ագրեսիան ուղղել այլ ուղղությամբ…

Եվ հենց Ադրբեջանի իշխանական ամենաբարձր էշելոնում՝ Ալիևի գլխավորությամբ, կազմակերպվել է ամբողջ աշխարհում ադրբեջանցիների կողմից հայերի հետապնդումը և վերջիններիս հետ հաշվեհարդարը…

Այս կերպ Ալիևը փորձում է իր ու իր անհաջողությոնների վրայից շեղել ուշադրությունը, ինչպես նաև փորձում է «կոմպենսացնել» սահմանին կրած խայտառակ պարտությունը:

Այս պարագայում պետք է չափից շատ զգուշավոր լինեն մենք՝ հատկապես արտերկրում ապրող մեր հայրենակիցները, ադրբեջանացիների հատուկ հրահրած սադրանքներն չտրվելու համար:

Սակայն միաժամանակ պետք է մեծ զգոնություն ցուցաբերեն բոլոր այն 3-րդ երկրները, որտեղ ադրբեջանցիներն իրենց գործողություններով փորձում են ազգամիջյան բախումներով ապակայունացնել երկրում տիրող մթնոլորտը…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ