Ալիևը սփյուռքում ևս պարտություն կրեց

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Արձանագրենք, որ հուլիսի 12-ի պատժիչ գործողությունները շատ ցավոտ են եղել Ադրբեջանի իշխանության համար։ Դրա վառ ապացույցն է հայ-ադրբեջանական բախումն, Ադրբեջանի ձեռամբ, սահմանից տեղափոխվել է աշխարհի տարբեր ծայրեր։

Այլևս անհնար է խոսել ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու գործընթացից։ Ալիևն այն անվերադարձ կործանեց, քանի որ իրեն հարկավոր չէր խաղաղություն, առավել ևս հաշտություն, այդպիսով կլիներ ալիևների և փաշաևների դինաստիայի կառավարման անփառունակ վախճանը։

Արձանագրենք նաև, որ Ալիևը սփյուռքում ևս պարտություն կրեց և չկարողացավ աշխարհին ցույց տալ, որ ինքն էլ ունի հզոր սփյուռք, ինչպես՝ հայերը։
Այս դեպքերը, սկսած հուլիսի 12-ի բախումից, բավականին խորը ուսումնասիրության կարիք ունեն, այնտեղ նաև թուրքական ոչ թե ձեռագիր, այլ սցենար կար»։

Արձանագրենք, որ հուլիսի 12-ի պատժիչ գործողությունները շատ ցավոտ է եղել Ադրբեջանի իշխանության համար։ Դրա վառ ապացույցն է…

Posted by Կարեն Հովհաննիսյան on Saturday, 25 July 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ