Ադրբեջանը պաշտոնապես հայտարարում է հողերի 41․8 տոկոսը ջրազրկման պատճառով հայտնվել է անապատացման եզրին

Թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը տեղեկացնում է .

«Ադրբեջանը պաշտոնապես հայտարարում է․

1․ Հողերի 41․8 տոկոսը էրոզիայի, աղակալամ և ջրազրկման պատճառով հայտնվել է անապատացման եզրին, և նույնիսկ որպես արոտավայր չեն կարող ծառայել։

2․ Ներկայումս հիմնական ջրամբարներում ջրի պաշարները կազմում են 11 100 000 000 խորանարդ մետր, մինչդեռ դրանց հզորությունը 20 500 000 000 խորանարդ մետր է:

3․ 2019թ․-ին այդ ջրամբարենրում ջրի պաշարը եղել է 12 900 000 000 , իսկ 2016-ին՝ 16 500 000 000 խորանարդ մետր։
4․ Նախալեռնային գոտիներում գետերի և աղբյուրների չորացումն ամբողջությամբ զրկել է Ադրբեջանին սեփական ոռոգման ջրային ռեսուրս ունենալու հնարավորությունից։

5․ Քուրի և Արաքսի հովիտներում մասամբ հնարավոր է լուծել ոռոգման ջրի խնդիրը, այն էլ մեծ ներդրումներ անելու դեպքում։

7․ Անապատացման եզրին են կանգնած ոչ միայն Ադրբեջանի 20-ից ավել շրջանները, այլ Նախիջևանի ԻՀ-ն։
8․Ադրբեջանի հողերի ներքին խոնավության իջեցման պատճառով անապատացումն անխուսափելի է , և եթե այժմ միջոցներ ձեռնարկվեն, ապա միևնույն է մինչև 2030թ․-ը չպետք է ակնկալել արդյունք։»

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ