Խորտակվող նավը լքում են. Միքայել Մելքումյանը և՞ս դուրս կգա ԲՀԿ խմբակցությունից

«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ խմբակցությունը լքող հաջորդ պատգամավորը կարող է լինել Միքայել Մելքումյանը:

Շատերն են նկատել, որ նախկինում քաղաքականապես ակտիվ Մելքումյանը վերջին ժամանակահատվածում խիստ պասիվ է և չկա հրապարակային գործունեության դաշտում:

Ըստ որոշ տեղեկությունների՝ այդ ամենը կարող է կապված լինել նրա դեմ հարուցված քրեական գործերի հետ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Հիշեցնենք , որ օրեր առաջ ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ԱԺ նախագահին ուղղված իր գրությամբ տեղեկացրել է, որ ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի 9-րդ մասով՝ դուրս է գալիս «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից:

Սերգեյ Բագրատյան ծնվել է հունվարի 3-ին 1963թ-ին Վայոց Ձորի մարզի Արտաբույնք համայնքում: Եղել է Վայոց ձորի նախկին մարզպետ։ Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ