«Ձեր վաստակը մի՛ վերածեք մանրադրամի»․ Վահրամ Պողոսյան

ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի՝ լրատվամիջոցներից մեկում արված վերջին հայտարարություններն Արցախի և Հայաստանի հանրապետությունների իշխանությունների հասցեին արդեն անցնում են առողջ բանականության սահմանները, ինչը խորապես հարուցում է բոլորիս մտահոգությունը:

Նա անընդհատ թմբկահարում է ինչ-որ աբսուրդ պրոյեկտի մասին՝ չհասկանալով, որ ինքն արդեն մի պրոյեկտի «գործիք» է դարձել, որն օգտագործվում է հայոց պետականության դեմ:

Պարո՛ն Բալասանյան, Ձեր զինվորական փորձն ու գիտելիքները, անցած ռազմական ճանապարհն արժանի են մեծագույն հարգանքի, բայց Ձեր վաստակը մի՛ վերածեք մանրադրամի՝ թույլ մի՛ տվեք այլոց այն օգտագործեն հանուն իրենց նեղ անձնական-քաղաքական շահերի՝ Հայրենիքի շահերի ստորադասման հաշվին:

Ու մի՛ փորձեք սպառնալ իշխանության այն պատասխանատուներին, որոնց հրամանատարությամբ կամ մեկ խրամատում թշնամու դեմ կյանքի ու մահվան պայքար եք մղել: Արյամբ գծված հայրենիքի սահմանները պահպանելու սրբազան պարտականությունը պետք է դրսևորվի միասնականությամբ, ոչ թե թիկունքից հարվածներ հասցնելով:

Վտանգավոր է…

Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի՝ լրատվամիջոցներից մեկում արված վերջին հայտարարություններն Արցախի և Հայաստանի…

Posted by Poghosyan Vahram on Saturday, 25 July 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ