Մոսկվայում հարձակման ենթարկված BMW-ի վարորդի նստատեղին արյան հետքեր են հայտնաբերվել

Երեկ Մոսկվայում ադրբեջանցիների կողմից հարձակման ենթարկված BMW-ի վարորդի նստատեղին արյան հետքեր են հայտնաբերվել։ Armdaily-ն մանրամասներ է հայտնում տեղի ունեցածից։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Մոսկվայում ադրբեջանցիների կատաղած ամբոխը հարձակվել էր հայկական համարանիշով մեքենայի վրա, պատուհանից հարվածներ հասցրել վարորդին, վնասել մեքենան։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Մոսկվայի ոստիկանությունը բերման է ենթարկել հայ վարորդի եւ նրա BMW-ի վրա հարձակում գործած անձանց, հաղորդում է Mash Telegram-ալիքը։

«Մոսկվայում բերման են ենթարկել հայկական համարանիշերով BMW-ի եւ դրա վարորդի վրա հարձակում գործած յոթ անձանց։ Երեկ Լյուբլինում այդ նույն անձինք ծեծի են ենթարկել 34-ամյա Գարիկ Գրիգորյանին։ Երիտասարդ տղամարդը պարզապես նստած էր մեքենայի մեջ, նրան մոտեցել էր բազմությունն ու հարձակվել։

Գրիգորյանը դիմել էր հիվանդանոց եւ դիմում ներկայացրել։ Մի քանի ժամ անց արագ արձագանքման հատուկ ջոկատը բերման է ենթարկել հարձակվածներից մեկին, այնուհետեւ եւս վեց մարդու։ Գործողությունն իրականացվել է ամբողջ քաղաքում։

Այժմ հետախուզվում են բոլոր մասնակիցները։ Հարուցվել է քրեական գործ «խուլիգանության» հատկանիշներով, որով իրավախախտներին սպառնում է մինչեւ յոթ տարի ազատազրկում կամ վտարում։ Մոսկվայի ոստիկանությունը մտադիր է կոշտ գործողություններով կասեցնել ցանկացած հնարավոր բախումներն ու մեղավորներին ենթարկել պատասխանատվության՝ ներառյալ մինչեւ հինգ տարի ժամկետով ՌԴ մուտքի արգելքը»-ասվում է հայտարարության մեջ։

Վարորդի նստատեղին արյան հետքեր են. ինչ վիճակում է հայերի մեքենան, որի վրա հարձակվել էին ադրբեջանցիները

Վարորդի նստատեղին արյան հետքեր են. ինչ վիճակում է հայերի մեքենան, որի վրա հարձակվել էին ադրբեջանցիները

Posted by armdaily.am on Friday, 24 July 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ