Մոսկվայում հայերի վրա խմբակային հարձակում գործած ադրբեջանցիները ծեծված փախել են

Համացանցում հայտնվել է նոր տեսանյութ, որտեղ անվտանգությն տեսախցիկները նկարահաել են, թե ինչպես հայկական սրճարան ներխուժած ադրբեջանցիներ ծեծ ուտելով փախուստի են դիմում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Մոսկվայի ոստիկանությունը բերման է ենթարկել հայ վարորդի եւ նրա BMW-ի վրա հարձակում գործած անձանց, հաղորդում է Mash Telegram-ալիքը։

«Մոսկվայում բերման են ենթարկել հայկական համարանիշերով BMW-ի եւ դրա վարորդի վրա հարձակում գործած յոթ անձանց։ Երեկ Լյուբլինում այդ նույն անձինք ծեծի են ենթարկել 34-ամյա Գարիկ Գրիգորյանին։ Երիտասարդ տղամարդը պարզապես նստած էր մեքենայի մեջ, նրան մոտեցել էր բազմությունն ու հարձակվել։

Գրիգորյանը դիմել էր հիվանդանոց եւ դիմում ներկայացրել։ Մի քանի ժամ անց արագ արձագանքման հատուկ ջոկատը բերման է ենթարկել հարձակվածներից մեկին, այնուհետեւ եւս վեց մարդու։ Գործողությունն իրականացվել է ամբողջ քաղաքում։

Այժմ հետախուզվում են բոլոր մասնակիցները։ Հարուցվել է քրեական գործ «խուլիգանության» հատկանիշներով, որով իրավախախտներին սպառնում է մինչեւ յոթ տարի ազատազրկում կամ վտարում։ Մոսկվայի ոստիկանությունը մտադիր է կոշտ գործողություններով կասեցնել ցանկացած հնարավոր բախումներն ու մեղավորներին ենթարկել պատասխանատվության՝ ներառյալ մինչեւ հինգ տարի ժամկետով ՌԴ մուտքի արգելքը»-ասվում է հայտարարության մեջ։

Մոսկվայում հայերին ծեծելու նպատակով հարձակում գործած ադրբեջանցիները ծեծված փախել են )

Posted by Taron Chakhoyan on Friday, 24 July 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ