Կրակոցներ և զանգվածային ծեծկռտուք Ֆուդ-սիթիի մոտ․ հարձակում «Հայկական տուն» խանութի վրա

Այսօր երեկոյան ժամը 20:00-ի սահմաններում Ֆեյսբուքյան օգտատեր Յուլիա Էլկինան իր էջում գրել է, որ Ֆուդ-սիթիի շրջակայքում կրակոցներ են հնչել, և ջարդուխուրդ են անում «Հայկական տուն» խանութը

«Կրակոցներ ու զանգվածային ծեծկռտուք Ֆուդ-սիթիի մոտակայքում: «Հայկական տուն» խանութը ջարդուխուրդ է արվում է: Մենք դուրս պրծանք, զգույշ եղեք … », – գրել է նա:

Նշենք, որ Բաղրամյան 26 Telegram հեռուստաալիքը հրապարակել է դեպքի վայրից մի տեսանյութ, որտեղ երևում է, որ իրավապահ մարմիններն արդեն գտնվում են հարձակման վայրում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Մոսկվայի ոստիկանությունը բերման է ենթարկել հայ վարորդի եւ նրա BMW-ի վրա հարձակում գործած անձանց, հաղորդում է Mash Telegram-ալիքը։

«Մոսկվայում բերման են ենթարկել հայկական համարանիշերով BMW-ի եւ դրա վարորդի վրա հարձակում գործած յոթ անձանց։ Երեկ Լյուբլինում այդ նույն անձինք ծեծի են ենթարկել 34-ամյա Գարիկ Գրիգորյանին։ Երիտասարդ տղամարդը պարզապես նստած էր մեքենայի մեջ, նրան մոտեցել էր բազմությունն ու հարձակվել։

Գրիգորյանը դիմել էր հիվանդանոց եւ դիմում ներկայացրել։ Մի քանի ժամ անց արագ արձագանքման հատուկ ջոկատը բերման է ենթարկել հարձակվածներից մեկին, այնուհետեւ եւս վեց մարդու։ Գործողությունն իրականացվել է ամբողջ քաղաքում։

Այժմ հետախուզվում են բոլոր մասնակիցները։ Հարուցվել է քրեական գործ «խուլիգանության» հատկանիշներով, որով իրավախախտներին սպառնում է մինչեւ յոթ տարի ազատազրկում կամ վտարում։ Մոսկվայի ոստիկանությունը մտադիր է կոշտ գործողություններով կասեցնել ցանկացած հնարավոր բախումներն ու մեղավորներին ենթարկել պատասխանատվության՝ ներառյալ մինչեւ հինգ տարի ժամկետով ՌԴ մուտքի արգելքը»-ասվում է հայտարարության մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ