![]()
Ֆեյսբուքյան սոցցնցի օգտատեր Արարատ Մելքոնյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է նոր լուսանկարներով և կատարել է հետևյալ գրառումը.
Երկու տարի առաջ, երբ Քյարամենց տանն էինք:
Հրաչը դեռ չէր ծառայում,և օրենքով նա կարող էր չծառայել,բայց Տիկին Նվարդը`Քյարամի,Հրաչի և Համիկի մաման մերժել էր բոլոր առաջարկներ չծառայելու մասին,և ասել իմ տղես պիտի ծառայի,չհամարձակվեք չծառայելու մասին առաջարկներ անել,իսկ Հրաչը ասում էր ետ ծառայողներդ ինձանից լավն եք…
Բարի վերադարձ ախպերս:
Հիշեցնենք, որ Քյարամ Սլոյանը ծնվել է 1996 թվականի ապրիլի 27-ին Հայաստանի Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում՝ ազգությամբ եզդի Սլոյանների ընտանիքում։
Նրա հայրը՝ Քյալաշը, եղել է 1988-1994 թվականների Արցախյան պատերազմի ազատամարտիկ։ 2014 թվականին Քյարամ Սլոյանը առաջին զորակոչով ներկայացել է Աշտարակի զինկոմիսարիատ և անցել ծառայության Արցախի Հանրապետությունում (Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում)։ Քյարամը եղել է արցախա-ադրբեջանական «քառօրյա պատերազմի» առաջին զոհերից մեկը։ Նրա զորացրվելուն մնացել էր երկու ամիս։ Նրա հրամանատարն էր՝ Արմենակ Ուրֆանյանը։
![]()
![]()
![]()
![]()