![]()
Այլևս ոչ մի ադրբեջանցի չի համարձակվի հայի վրա ձեռք բարձրացնել ՌԴ-ում, հարցը լուծված է. հայ գործարարի ուղերձը Ռուսաստանից
Մոսկվայում հայ գործարար Սարիբեկ Գևորգյանը հրապարակված տեսանյութում խոսել է, որ հայ-ադրբեջանական կոնֆլիկտ այլևս չի լինի Մոսկվայում։
Հիշեցնենք, որ Մոսկվայում վաղ առավոտյան ՌԴ իրավապահները հատուկ գործողություններ են սկսել հայերի վրա հարձակված ադրբեջանցիներին հայտնաբերելու ու ձերբակալելու ուղղությամբ։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այս գիշեր Մոսկվայում քաոսային իրավիճակ է ստեղծվել. Ադրբեջանցիները հարձակվել են միայնակ հայերի վրա:
Հրապարակված տեսանյութերում երեւում է, թե ինչպես են ադրբեջանցի խուլիգաններն իրենց մայրենի լեզվով խոսելով, ծեծում հայերին, որոնք նրանց դեմ առ դեմ էին հայտնվել միայնակ:
![]()