Թայլանդի Փհիթսանուլոկ քաղաքի 53-ամյա բնակիչ Կանատիպ Նատիպը տնից դուրս գնալիս դուռը չի փակում, քանի որ բոլորը տեղյակ են, որ նրա տանն արդեն 20 քարի Ոսկի անվանումով կոկորդիլոս է ապրում։
Իսկ ահա անտեղյակ գողերին մեծ ու տհաճ անակնկալ է սպասվում։
20 տարի առաջ Նատիպն իր տղաների համար կոկորդիլոսի 2 ձագ է գնում։ Սկզբում Ոսկին և Արծաթը բնակվում էին տանը, սակայն հետագայում պարզ է դառնում, որ երկրորդ կենդանին տնային չէ:
Նրան տեղավորում են տան դիմաց գտնվող փոքրիկ լճակում։ Իսկ Ոսկին այդպես էլ մնում է տանը։