Կեցցես Ռուբեն Աբաջյան … շուրջ 1 տարի բոլոր Հերոս տղաներին Հերոսին վայել ուշադրություն ու վերաբերմունք է ցուցաբերում մեր Ռուբենը՝ Հերոս Ռոբերտ Աբաջյանի եղբայրը…

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր  Արմեն Մուրադյանն իր ֆեյսբույան էջում նոր գրառում է կատարել, որտեղ ասվում է.

Պարզապես Աբաջյանների տեսակն է այսպիսին … Գաղտնիքը մեկն է, Աբաջյան ընտանիքում Հայրենիքին ու հասարակությանը պիտանի Մարդու տեսակ են դաստիարակում.. Կեցցես Ռուբեն Աբաջյան …

Haykuhi Minasyan-ն պատմեց Ռուբենի այսօրվա աշխատանքային օրը. Ռուբենն անձամբ առավոտյան գնացել է մարզում ապրող մեր զինվորներից մեկի տուն, զինհաշմանդամի հետ միասին գնացել են Էրեբունի բժշկական կենտրոն, այնուհետև գնացել են զինվորական հոսպիտալ՝ անհրաժեշտ բոլոր հետազոտություններն իրականացրել են, դեղատնից գնել են ցուցված բոլոր դեղամիջոցները, հետո համապատասխան պատկան մարմիններին են ներկայացրել հետազոտման փաստաթղթերը, բոլոր գործողություններն արել են միասին ու ավարտելով բոլոր գործերը Ռուբենը ճանապարհել է մեր Հայրենիքի պաշտպանին տուն…

Եվ այսպես արդեն շուրջ 1 տարի բոլոր Հերոս տղաներին Հերոսին վայել ուշադրություն ու վերաբերմունք է ցուցաբերում մեր Ռուբենը՝ Հերոս Ռոբերտ Աբաջյանի եղբայրը…

Ռուբենի հետևողական աշխատանքի արդյունքում մեր տղաները ժամանակին հետազոտվում են, պետական կառույցներին անհրաժեշտ փաստաթղթերն են ներկայացնում ճիշտ ընթացակարգերով…🙂

Հ.Գ. Ի դեպ, Հայկուհին ասեց, որ այսօրվա Ռուբենի աշխատանքային օրը չի տարբերվում արդեն շուրջ 1 տարվա իր աշխատանքային որևէ օրից…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ