«Մեզ համար դա շատ զգայուն է՝ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին…». Պուտին

Նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանին իրավիճակը շատ զգայուն է անվանել Ռուսաստանի համար: Այս մասին նա հայտարարել է Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների հետ հանդիպման ժամանակ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Մեզ համար դա շատ զգայուն է՝ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին»,- ասաց նա:

«Քննարիկվել են նաեւ Ռուսաստանի հարաբերությունները ԱՊՀ երկրների, ներառյալ Ադրբեջանի ու Հայաստանի հետ, գլխավորապես այս հանրապետությունների սահմանին շարունակվող սրացման լույսի ներքո»,- հայտնել է Պուտինի խոսնակ Պեսկովը:

Հիշեցնենք, որ  Մոսկվայում վաղ առավոտյան ՌԴ իրավապահները հատուկ գործողություններ են սկսել հայերի վրա հարձակված ադրբեջանցիներին հայտնաբերելու ու ձերբակալելու ուղղությամբ։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այս գիշեր Մոսկվայում քաոսային իրավիճակ է ստեղծվել. Ադրբեջանցիները հարձակվել են միայնակ հայերի վրա:

Հրապարակված տեսանյութերում երեւում է, թե ինչպես են ադրբեջանցի խուլիգաններն իրենց մայրենի լեզվով խոսելով, ծեծում հայերին, որոնք նրանց դեմ առ դեմ էին հայտնվել միայնակ:

Կից տեսանյութում պատկերված են ՌԴ իրավապահների գործողությունները։

Մոսկվայում հայերի վրա հարձակված ադրբեջանցիների ձերբակալության կադրերը դիտեք ստորև:

Азеры избивают армянина в Москве

🔥🔥🔥В Москве разъяренная толпа азербайджанцев избила водителя машины с армянскими номерами.Наши источники сообщают, что азербайджанцы в Москве организовывают банды, чтобы нападать на армянИсточник: infoteka24.ruНаш Telegram-канал подписывайтесь: t.me/apricotpost

Posted by Apricot / Ծիրան on Thursday, 23 July 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ