![]()
«Ինֆոտեկա 24» պորտալը հրապարակել է տեսանյութ, որտեղ երկու ադրբեջանցի քննարկում և զրուցում են Մոսկվայում հայերի վրա գիշերային հարձակումներ իրականացնելու մեխանիզմը: Խոսակցությունը հրապարակված է Instagram-ում Կամիլ Զեյնալլի անվամբ օգտատիրոջ կողմից: Ըստ պորտալի ՝ Կամիլն ապրում է Բաքվում ։
Ձայնագրության մեջ լսվում է, թե ինչպես է Զեյնալլին իր հայրենակցին հայերի նկատմամբ բռնության կոչ անում և վստահեցնում, որ դրա համար ոչինչ չի լինի:
« Իմ եղբայրներ, հայկական արյունը թափեք, ձեզ ոնց էլ չլինի կուղարկեն Ադրբեջան:Դուք Ադրբեջան կվերադառնաք որպես տղամարդ։ Դու լսում ես, եղբայրս, կտրեք հայերի գլուխները, մեր նախագահը մեզ հետ է», — ասում է Զեյնալլին։
Հիշեցնենք, որ Մոսկվայում վաղ առավոտյան ՌԴ իրավապահները հատուկ գործողություններ են սկսել հայերի վրա հարձակված ադրբեջանցիներին հայտնաբերելու ու ձերբակալելու ուղղությամբ։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այս գիշեր Մոսկվայում քաոսային իրավիճակ է ստեղծվել. Ադրբեջանցիները հարձակվել են միայնակ հայերի վրա:
Հրապարակված տեսանյութերում երեւում է, թե ինչպես են ադրբեջանցի խուլիգաններն իրենց մայրենի լեզվով խոսելով, ծեծում հայերին, որոնք նրանց դեմ առ դեմ էին հայտնվել միայնակ:
Կից տեսանյութում պատկերված են ՌԴ իրավապահների գործողությունները։
Մոսկվայում հայերի վրա հարձակված ադրբեջանցիների ձերբակալության կադրերը դիտեք ստորև:
![]()