![]()
Երեկ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետները խաղաղ բնակավայրերի վրա արձակած, սակայն չպայթած արկեր և զինամթերքներ հայտնաբերելու աշխատանքների ընթացքում, Չինարի գյուղում գտել են 122մմ տրամաչափի Դ-30 հրետանային արկ։
Ինչպես հայտնում են Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոնից, այն տեղափոխվել է անվտանգ վայր և վնասազերծվել։ Աշխատանքներն այս տարածքում դեռ շարունակվում են։
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 23-ի լույս 24-ի գիշերը (ինչպես նաև այս պահին) պահպանվել է հարաբերական անդորր։
Հակառակորդը Չիվա, Խնձորուտ, Մովսես, Պառավաքար ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 4 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 28 կրակոց:
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետները Չինարի գյուղում հայտնաբերել են հակառակորդի արձակած…
Posted by Shushan Stepanyan on Friday, 24 July 2020
![]()