![]()
Եվս 64 ընտանիք համայնքից նոր բնակարաններ կստանա։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։
«Սիսակյան փողոցում բնակարանամուտ արեցինք. Շենգավիթի երկու 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչները կտեղափոխվեն համայնքի միջոցներով կառուցված նոր շենք։ Սա ոչ միայն նրանց կյանքի որակի բարելավման հարց է լուծում, այլեւ առաջին հերթին՝ անվտանգության։
Ծրագիրը շարունակական է. առաջիկայում մտադիր ենք սկսել Մարգարյան փողոցում նմանատիպ նոր շենքի կառուցման ծրագիրը։
Շնորհավորում եմ բոլորիս»։
Քաղաքապետ Մարությանի հրապարակած տեսանյութը դիտեք ստորև.
Եվս 64 ընտանիք համայնքից նոր բնակարաններ կստանա։ Սիսակյան փողոցում բնակարանամուտ արեցինք. Շենգավիթի երկու 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչները կտեղափոխվեն համայնքի միջոցներով կառուցված նոր շենք։ Սա ոչ միայն նրանց կյանքի որակի բարելավման հարց է լուծում, այլեւ առաջին հերթին՝ անվտանգության։ Ծրագիրը շարունակական է. առաջիկայում մտադիր ենք սկսել Մարգարյան փողոցում նմանատիպ նոր շենքի կառուցման ծրագիրը։ Շնորհավորում եմ բոլորիս։
Posted by Hayk Marutyan on Friday, 24 July 2020
![]()