![]()
Ռուսաստանում հայերի վրա ադրբեջանցիների հարձակումները կազմակերպված են եղել։ Գիշերն այդպիսի մի քանի միջադեպեր են եղել։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի հայերի միության Մոսկվայի բաժանմունքի ղեկավար Շահեն Պետրոսյանը։
Միջադեպերի հայտնի դառնալուց հետո, ըստ Պետրոսյանի, տեղացի հայերը դուրս են եկել փողոցներ՝ արձագանքելու։ Միջադեպերից հետո ոստիկանությունը նույնպես արձագանքել է։ Դրանից հետո ադրբեջանցիները հեռացել են այդ վայրերից։
Պետրոսյանի խոսքերով՝ 50-ից ավելի ադրբեջանցի է կալանավորվել այս միջադեպերից հետո։
Ինչ վերաբերում է ադրբեջանցիների կողմից տեղացի հայի դանակահարությանը, Պետրոսյանը նշեց, որ այդ մասին լուրերը դեռ չեն հաստատվում։
Համայնքի ներկայացուցչի խոսքերով՝ ադրբեջանցիները հիմա շատ տարբեր նման դեպքերի մասին են հայտնում, և հնարավոր է, որ դրանց մի մասը կեղծ լինի։
Մոսկվայում հայերի վրա հարձակված ադրբեջանցիների ձերբակալության կադրերը դիտեք ստորև:
![]()