![]()
Հունիսի 14-ից հետո առաջին անգամ կորոնավիրուսի ակտիվ դեպքերի թիվը 10 հազարից ցածր է. ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ հիմքեր կան պնդելու, որ Հայաստանը մտել է կորոնավիրուսային ճգնաժամը հաղթահարելու փուլ:
Բացի այդ, Հայաստանը կարող է ավելի լավ դիմակայունություն ունենալ աշնանը կանխատեսվող երկրորդ ալիքի նկատմամբ: Վարչապետը սա հակահամաճարակային միջոցառումների պահպանման արդյունք է համարում, հիշեցնում դրանց շարունակականության անհրաժեշտության մասին:
Բանն այն է, որ վերջին իրադարձությունների ֆոնին կորոնավիրուսի թեման երկրորդ պլան մղվեց, մյուս կողմից, ըստ Փաշինյանի, կրկին ակտիվացել է այն փիառ-արշավը, որը հակահամաճարակային քայլերի դեմ է:
Մանրամասները՝ վարչապետ Փաշինյանի ուղիղ եթերում:
Կորոնավիրուսի ակտիվ դեպքերը հունիսի 14-ից հետո առաջին անգամ քիչ են 10 հազարից:
Կորոնավիրուսի ակտիվ դեպքերը հունիսի 14-ից հետո առաջին անգամ քիչ են 10 հազարից:
Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Friday, 24 July 2020
![]()