Կալիֆորնիա նահանգի հայկական սուպերմարկետից հեռացնում են թուրքական ողջ ապրանքը

Ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ էր հրապարակել և նշել, որ Կալիֆորնիայի հայկական խանութներից հանվում են թուրքական ապրանքները։

«Իմ հորդորին հետևելով ընկերներս որոշել են, որ իրենց խանութներից լրիվ հանում են թուրքական ապրանքները, հիմա եկել եմ՝ իմ ձեռքով հանեմ։ Անկեղծ ասած, հետևում եմ թե Մոսկվայում այս պահին ինչ է կատարվում, շատ վրդովված եմ, բայց ամեն դեպքում միասնության կոչ եմ անում ու հորդորում եմ սադրանքների չտրվել։

Այստեղ ապրող հայերին էլ կոչ եմ անում, որ թուրքական ապրանքներ չգնեն։ Ինչ դուք թուրքականն ուզում ու առնում եք, մենք դրա հայկականն ունենք, միգուցե մի փոքր թանկ է, որն էլ կապված է տրանսպորտածախսի հետ, Հայաստանում դրանք ավելի թանկ են արատադրվում։

Ձեզանից շատերը կարող է մտածեն, թե հա դե մենք ինչքան շատ ենք, որ Թուրքիային կամ Ադրբեջանին վնաս տանք, ամեն դեպքում մենք՝ իբրև հայ, նրանց գոնե մեկ սենտի օգուտ էլ պետք է չտանք»,-ասում է Կարեն Վարդանյանը։

Մանրամասները՝ ստորև ներկայացված տեսանյութում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ