Մոսկվայում հայերի ծեծին մասնակցած ավելի քան 50 ադրբեջանցի է ձերբակալվել

Անցած գիշեր Մոսկվայում ավելի քան 50 ադրբեջանցի է ձերբակալվել, ովքեր մասնակցել են հայերի ծեծին: Այս մասին նշվում է Ռուսաստանի հայերի միության հայտարարության մեջ:

«Իլհամ Ալիեւը եւ Բյուլբուլ-օղլուն ամեն ինչ անում են, որպեսզի Ռուսաստանը վերածվի Սումգայիթի: Նրանց ձեռքի տակ գտնվող ավազակները գիշերը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում սկսել են հարձակվել հայերի վրա: (Ընդ որում, նրանք ծեծել են նաեւ մի ադրբեջանցու՝ շփոթելով հայի հետ):

Մոսկվայում ոստիկանությունը ավելի քան 50 ադրբեջանցի հանցագործի է ձերբակալել (տեսանյութում), ովքեր մասնակցել են հայերի ծեծին:

Նրանց մեղադրանք է առաջադրվելու խուլիգանության եւ էթնիկն եկրպառակության հրահրման մեջ:

Հարգելի հայրենակիցներ, ՌՀՄ-ն կապի մեջ է ուժային կառույցների ղեկավարների հետ եւ կհետեւի հետաքննության ընթացքին: Մենք պահանջում ենք, որպեսզի պատասխանատվության ենթարկվեն ոչ միայն հրահրողները, այլեւ այս հանցագործությունների «ոգեշնչողները»:

Խնդրում ենք ձեզ այս օրերին զգոն լինել եւ միեւնույն ժամանակ չտրվել սադրանքներին:

Ադրբեջանցիների վայրագությունների եւ նրանց կողմից կազմակերպված ջարդերի մասին տեղեկատվություն է ստացվում աշխարհի այլ երկրներից»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Մոսկվայում մի խումբ ադրբեջանցիներ ծեծի են ենթարկել հայ տղամարդուն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ