Հայերի կողքին ենք . Եգիպտացի հայտնի բլոգեռը աշխարհի տարբեր բլոգեռների հետ աջակցող տեսանյութ է հրապարակել

Եգիպտացի նախկին ֆուտբոլիստ, բլոգեռ Մոստաֆա Հասանը նախաձեռնել է աշխարհի տարբեր բլոգեռների հետ «Չելենջ»: Թվիթերի իր միկրոբլոգում Հայ ժողովրդին աջակցող գրառում է կատարել և տեսանյութ հրապարակել ։

«Աշխարհի բոլոր ծայրերից մարդիկ կանգնած են հայերի կողքին։ Մենք բոլորս Հայաստանի հետ ենք»։ – այս կոչով են հանդես եկել բլոգեռները:

Տեսանյութում աշխարհի տարբեր երկրներից` Իրաքից, Բուլղարիայից, Վրաստանից, Կոլումբիայից, Պաղեստինից, Լիբանանից, Բելգիայից, Հունաստանից երիտասարդներ Հայաստանին ու հայ ժողովրդին աջակցող ուղերձներ են հղում` Հայաստանի կողքին ենք։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ