«ՀՕՊ միջոցներն իրենց առջև դրված խնդիրը փայլուն կատարեցին…». Արծրուն Հովհաննիսյանը մանրամասներ է հայտնում

Թե՛ հարձակողական մեր ԱԹՍ-ները, թե՛ պաշտպանողական ՀՕՊ միջոցներն իրենց առջև դրված խնդիրը փայլուն կատարեցին: Պետրոս Ղազարյանի հյուրը ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն է:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում էր կատարել, որտեղ ասվում էր.Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 22-ի լույս 23-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։

Հակառակորդը սահմանի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 6 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 43 կրակոց:

Չինարի, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր, 5 անգամ։

Զանգակատուն ուղղությամբ տեղակայված մարտական դիրք, մեկ անգամ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ