Մոսկվայում հայերին հանել են «Տվոյ Դոմ» առևտրի կենտրոնից, որի սեփականատերը դարձյալ ադրբեջանցի է․ քաղաքագետ

Մոսկվայաբնակ մի խումբ հայ առևտրականներ դարձյալ խնդիրների են բախվել. այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Մոսկվայում բնակվող քաղաքագետ Մարիամ Հովսեփյանը։

Հայերին հանել են «Տվոյ Դոմ» առևտրի կենտրոնից, որի սեփականատերը դարձյալ ադրբեջանցի է։

Հիշեցնենք, որ վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունից հետո նման խնդիր էր առաջացել Մոսկվայի ամենամեծ մեծածախ շուկաներից մեկում՝ «Ֆուդ Սիթի» գյուղատնտեսական ապրանքների շուկայում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք,  Ռուսաստանում հայկական բիզնեսի նկատմամբ ճնշումները շարունակվում են: NEWS.am-ը ռուսաստանաբնակ հայերից ահազանգ է ստանում, որ ադրբեջանցի գործարար Արազ Աղալարովին պատկանող «Крокус» առևտրի կենտրոններից հանվել են բոլոր հայկական ապրանքները և դրանք փոխարինվել են ադրբեջանական ապրանքներով:

Մեզ փոխանցված լուսանկարներում երևում է, թե ինչպես են ցուցափեղկերից հանել հայկական մթերքները և դրանք ցուցադրաբար փոխարինվել են ադրբեջանական ապրանքներով:

Հիշեցնենք, որ օրերս էլ ադրբեջանցիներին պատկանող «Ֆուդ սիթի» շուկան էր հրաժարվել հայկական գյուղմթերքից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ