![]()
Կլինիկան հիմնադրվել է 1971թ. և մինչ այսօր Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի բազա է, որտեղ կրթություն են ստացել բժիշկների և կլինիկական օրդինատորների մի քանի սերունդ:
Այսօր ևս, ստանալով հարուստ գիտագործնական գիտելքիներ, մասնագետները, ովքեր լավ հայտնի են Հայաստանում և նրա տարածքներից դուրս, գլխավորում են ուրոլոգիական կլինիկաներ:
Հիմնադրման օրից կլինիկան ղեկավարել է դոցենտ Ա.Ա. Միդոյանը (1971-1991թթ.), ով իր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ մեծ ճանաչում ուներ Սովետական Միությունում: 1991-2003թթ. կլինիկան ղեկավարել է դոցենտ Յու.Գ. Զոհրաբյանը, ում անմիջական ղեկավարությամբ 8 ասպիրանտներ պաշտպանել են թեկնածուական թեզեր:
![]()