Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար և Չինարի համայնքներում վերականգնվում են վնասված տներ

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանը մասնագետների հետ այցելել է Տավուշի մարզի գյուղեր՝ Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար և Չինարի, որոնք ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առավել շատ են վնասներ կրել:

Արդեն ընթացքի մեջ են 7 տան վերկանգնման աշխատանքները: Մաքրման աշխատանքներ են իրականացվում 10 տան ուղղությամբ: Կարծում ենք, որ առաջին հերթին պետք է վերականգնենք Չինարի գյուղում վնասված տունը. ընտանիքը բաղկացած է 10 հոգուց, որից 5-ը՝ երեխա: Տանտերն առաջարկել է նոր տունը կառուցել ոչ թե նախկինի տեղում, այլ տնամերձ հողամասի մեկ այլ՝ ավելի անվտանգ հատվածում,ինչին մենք համաձայնել ենք»,-  կառավարության նիստում նշեց Արմեն Ղուլարյանը:

Նրա խոսքով՝ իրենք համայնքների ղեկավարներին առաջարկել են կատարել հողահատկացման աշխատանքներ, որտեղ պետք է նախագծել ազգային ճարտարապետական ոճով նոր կերպարի թաղամասեր. դրանք նույնպես կհատկացվեն կարիքավորներին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ