Ֆրանսիայում փողոցում գտնվող մարդիկ բռնել են հրդեհվող բնակարանից ցած նետվող երկու երեխայի

Ֆրանսիական Գրենոբլ քաղաքում փողոցում գտնվող մարդիկ բռնել են հրդեհվող բնակարանի պատուհանից 10 մ բարձրությունից ցած նետված երկու եղբայրներին: Նրանցից մեկը եղել է 3, իսկ մյուսը՝ 10 տարեկան, գրում է The Guardian-ը:

Համացանցում հայտնված տեսանյութում երևում է՝ ինչպես է ավագը կրտսեր եղբորը ցած նետում մինչ կրակի լեզուները «կուլ են տալիս» պատշգամբը: Ներքևում կանգնածների բղավոցների ներքո րոպեներ անց ցատկում է նաև ավագ եղբայրը:

Նշվում է, որ երեխաները չեն տուժել, սակայն հոսպիտալացվել են շենքի ևս 17 բնակչի, ինչպես նաև իրենց փրկած 4 մարդու հետ:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ