«Կաղոթենք այնքան, մինչև որ վարակը մեզ մեկընդմիշտ լքի». Հնդկաստանում մարդիկ սրբատեղիներ են հիմնել ու աղոթում են «Կորոնա աստվածուհուն»

Հնդկաստանը կորոնավիրուսային համավարակից ամենաշատ տուժած երկրներից է, որի բնակիչներից ոմանք վարակից պաշտպանվելու համար դիմում են վերերկրային ուժերի օգնությանը, գրում է Oddity Central-ը՝ մանրամասնելով, որ երկրի հեռավոր գյուղերից մեկում մարդիկ երկրպագում են «Կորոնա աստվածուհուն»:

Մի խումբ կանայք Արևմտյան Բենգալիայի գյուղերից մեկում ստեղծել են սրբատեղի, որտեղ երգում են երգեր, մանտրաներ, խունկ են ծխում, տարատեսակ մրգեր ու բանջարեղեն զոհաբերում: Նրանք մտադիր են Կորոնա աստվածուհուն այնքան ժամանակ երկրպագել, քանի դեռ նա չի վերացրել հիվանդությունը:

«Մենք լիահույս ենք, որ Կորոնա աստվածուհին այնպես կանի, որ վարակը մեզ մեկընդմիշտ կլքի»,-ասել է մի 23-ամյա աղջիկ: Մեկ ուրիշն էլ նշել է, որ իրենք այնքան են աղոթելու, մինչև որ աստվածուհին բավարարվի:

Հատկանշական է, որ Հնդկաստանի մեկ այլ քաղաքի՝ Կերալայի բնակիչներից մեկը ևս Կորոնավիրուս աստվածուհուն նվիրված սրբատեղի է ստեղծել և աղոթում է այնտեղ:

«Ես սրբատեղին նվիրում եմ առողջապահական ոլորտի աշխատակիցներին, գիտնականներին, որոնք պայքարում են վարակի դեմ, փորձում են գտնել պատվաստանյութը, ինչպես նաև լրագրողներին, որոնք մեզ վարակի մասին տեղեկություն են տրամադրում»,- նշել է Անիլան Մուհուրթամը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ