Հայհոյանքով «ղազագիր» գրող Սերգեյ Բագրատյանը դուրս է գալիս «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից

ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ԱԺ նախագահին ուղղված իր գրությամբ տեղեկացրել է, որ  ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի 9-րդ մասով՝ դուրս է գալիս «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից: Այդ մասին հայտնում են ԱԺ նախագահի լրատվական ծառայությունից:

Հիշեցնենք, որ համացանցում հայտնվել էր օպերատիվ նկարահանումից բացառիկ փաստաթղթերի կադրեր, որտեղ ԲՀԿ-կան պատգամավորները երդում ու հայհոյանք ուտելով իրենց պատրաստակամություն են հայտնել Ծառուկյանին աջակցելու…

Ես Սերգեյ Բագրատյանս, առաջադրվելով ԲՀԿ ռեյտինգային ցուցակով պարտավորվում եմ ապահովել 7000 ձայն իմ անունով:

Եթե չապահովեմ, ապա Գագիկ Ծառուկյանի պահանջի դեպքում պետք է հրաժարվեմ պատգամավորկան մանդատը վերցնելուց:

Այս պայմանավորվածությունից հրաժարավողը անբարոյականի զավակ է. Սերգեյ Բագրատյան։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ