![]()
Այսօր կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանին զանգ եկավ, և նա ստիպված եղավ ընդհատել իր խոսքը և անջատել զանգը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ կառավարությունը 25 մլն դրամ հատկացրեց Տավուշի սահմանամերձ համայնքներում հրետակոծված տների վերականգնումը սկսելու համար
Առաջարկը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Նախարարն առաջարկեց նաև գումարի մի մասը կանխիկ տրամադրել աշխատանքը շուտափույթ սկսելու համար, «որը նաև բարոյական կարևոր դեր կունենա մինչ ամբողջական գնահատման ավարտը»,- նշեց Պապիկյանը:
Վարչաեպտ էլ նշեց, որ այս փուլում գումար են հատկացնելու, որպեսզի ախատանքները սկսվեն, հետո արդեն կգնահատեն վնասների իրական չափը:
Նաև ասաց, որ սահմանային գյուղերում պետք է հայեցակարգային փոփոխություններ կատարվեն: «Սահմանապահ գյուղերը պետք է ոչ միայն վերականգնվեն, այլ մենք պետք է ունենանք այդ գյուղերի զարգացման կոնկրետ ռազմավարւթյուն: Այդ սահմանապահ գյուղերով ոչ թե Հայաստանն ավարտվում է, այլ՝ սկսվում:
Ինչպես ընդունված է ասել՝ սահմանային անցագրային կետերից է սկսվում երկրից առաջին տպավորությունը, նույնը պետք է ասենք մեր սահմանային գյուղերի մասին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
![]()