Կառավարությունը 25 մլն դրամ հատկացրեց Տավուշի սահմանամերձ համայնքներում հրետակոծված տների վերականգնումը սկսելու համար

Կառավարության այսօրվա նիստում որոշվեց 2020 թվականի պետբյուջեի պահուստային ֆոնդից սահմանային Տավուշի մարզպետարանին հրատապության կարգով հատկացնել 25 մլն դրամ և գույքագրման աշխատանքների արդյունքների հիման վրա հնարավորություն ստեղծել վնասն արագ վերականգնելու համար:

Առաջարկը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Նախարարն առաջարկեց նաև գումարի մի մասը կանխիկ տրամադրել աշխատանքը շուտափույթ սկսելու համար, «որը նաև բարոյական կարևոր դեր կունենա մինչ ամբողջական գնահատման ավարտը»,- նշեց Պապիկյանը:

Վարչաեպտ էլ նշեց, որ այս փուլում գումար են հատկացնելու, որպեսզի ախատանքները սկսվեն, հետո արդեն կգնահատեն վնասների իրական չափը:

Նաև ասաց, որ սահմանային գյուղերում պետք է հայեցակարգային փոփոխություններ կատարվեն: «Սահմանապահ գյուղերը պետք է ոչ միայն վերականգնվեն, այլ մենք պետք է ունենանք այդ գյուղերի զարգացման կոնկրետ ռազմավարւթյուն: Այդ սահմանապահ գյուղերով ոչ թե Հայաստանն ավարտվում է, այլ՝ սկսվում:

Ինչպես ընդունված է ասել՝ սահմանային անցագրային կետերից է սկսվում երկրից առաջին տպավորությունը, նույնը պետք է ասենք մեր սահմանային գյուղերի մասին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ