![]()
Մի խումբ գիտնականներ, իրականացնելով հետազոտություններ, պարզել են, որ մարդու մոտ արյան խումբը, իրականում, որեւէ կերպ չի կարող պայմանավորել կորոնավիրուսային ինֆեկցիայով վարակվելիս, հիվանդության ընթացքի բարդությունը։
Այդպիսով, հերքվում է կորոնավիրուսի մասին եղած միֆերից մեկը, թե հիվանդության ընթացքի բարդությունը կապ ունի արյան խմբի հետ։
Այդուհանդերձ, պարզվել է, որ 3-րդ եւ 4-րդ արյան խումբ ունեցող մարդիկ, եթե ունեն դրական ռեզուս, ավելի շատ են հակված վարակվելու կորոնավիրուսով։
Գիտնականները կարծում են, որ արյան խումբը ավելի շատ կարող է վարակվելու ռիսկայնության վրա ազդել, քան թե հիվանդանալիս, ընթացքի բարդության։
![]()