«Ինչու գետերում էլ կարմրախայտ չկա…». համացանցում հայտնվել է ապշեցնող տեսանյութ

Համացանցում հայտնվել է նոր տեսանյութ, որտեղ սոցցանցերի հայ օգտատերերից մեկը նկահանել է, թե ինչպես է օձը կուլ տվել կարմրախայտին:

«Սյունիքի Անգեղակոթ գյուղից, թե ինչու գետերում էլ կարմրախայտ չկա…» գրված է տեսանյութի մեկնաբանություններում:

Հիշեցնենք, որ կարմրախայտը սաղմոնաձկների ընտանիքի ձուկ է։ Տարածված է գրեթե բոլոր գետերի (բացառությամբ՝ Սևանա լճի ավազանի) վերին և միջին հոսանքներում։ Նախընտրում է թթվածնով հարուստ, խճապատ հատակով և արագահոս ջրերը։ Սառնասեր է։ Համեմատաբար խոշոր ձուկ է՝ կողքերից փոքր-ինչ սեղմված։ Մարմնի երկարությունը 20-25 (երբեմն՝ մինչև 54) սմ է, զանգվածը՝ մինչև 2 կգ։

Բերանը մեծ է՝ զինված ծնոտների, քմոսկրերի, խոփոսկրերի և լեզվի վրա գտնվող սուր ու մի փոքր հետ թեքված ատամներով։ Թեփուկները մանր են։

Մարմնի գունավորումը կախված է տարիքից, ապրելավայրից ու ֆիզիոլոգիական վիճակից։ Սովորաբար մեջքը և գլխի վերին մասը մուգ շագանակագույնից մուգ կանաչավուն են, կողքերը՝ ավելի բաց՝ ոսկեգույն նրբերանգով։ Փորիկը սպիտակավուն է կամ դեղնավուն։

Մարմինը պատված է սև ու կարմիր կլորավուն բծերով, մատղաշների մարմինը՝ 6-9 ուղղաձիգ շերտերով։ Սեռահասուն է դառնում 3-4 տարեկանում։ Արուներն ավելի վաղ են հասունանում։ Բազմանում է գետերի ակունքներում՝ խճապատ հատակին էգերի պատրաստած բներում՝ 4-7օC ջերմաստիճանային պայմաններում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ