«Մարգոյի հրապարակած ցուցակը տեսե՞լ եք… ծիծաղս չկարողացա զսպել…». Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքան էջում նոր գրառում է կատարել, որտեղ անդրադարձել է Մարգարիտա Սիմոնյանի հրապարակած «ազդեցիկ» հայերի ցուցակին: Գրառմման մեջ մասնավորապես ասվում է.

Մարգոյի հրապարակած ցուցակը տեսե՞լ եք…

Նայում եմ Մարգոյի «ԱԶԴԵՑԻԿ ՀԱՅԵՐԻ» ցուցակը, ծիծաղս չկարողացա զսպել…

Այդ ազդեցիկ հայերի ցուցակում են մի քանի ուսանող, գինեկոլոգ, ինչ-որ խանութի տնօրեն, մենեջերներ, հաղորդավար, անհայտ բիզնեսմեն, հատուկ շեշտված ինչ-որ ուսանողուհի, անհայտ իրավաբան և պահուստային զորքերի սպա…

Չէ լուրջ, ու էս մի քանի անհայտ անձինք համարվու՞մ են ազդեցիկ հայեր…

Ի սկզբանե պարզ էր, որ ոչ մի խելամիտ անձ էլ «ինքնասպանություն» չի գործի անհայրենիք Մարգոյի մտքերի տակ ստորագրելով…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ