![]()
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոստովանել է, որ երկրի եկամտի հիմնական աղբյուրը էներգետիկ ոլորտն է՝ հայտնում է infoteka24-ը:
Միևնույն ժամանակ, Ալիևը նշել է, որ նավթի և գազի արդյունահանումը և դրանց գները մեծ նշանակություն ունեն Ադրբեջանի համար և միայն Հայաստանն ու ադրբեջանական ընդդիմությունն են գոհ նավթի գների անկումից:
Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 21-ին ադրբեջանական նավթի մեկ բարելի գինը ընկել է՝ հասնելով 15.81 դոլարի:
Ավելի վաղ Ալիևն ընդդիմությանը մեղադրել էր հեղաշրջում նախապատրաստելու մեջ։
Իլհամ Ալիևը մասնավորապես «Ժողովրդական ճակատ» կուսակցությանը դարձյալ անվանել է «կեղտոտ տարրեր» ու «սադրիչներ»: Նա հայտարարել է, որ այդ կուսակցության անդամները փորձել են անկարգություններ սադրել, ներխուժել են խորհրդարանի շենք և ավերել այն:
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ կառավարության իսկ թույլտվությամբ կազմակերպված հավաքները հակառակ արդյունքն ունեցան: Իբր դրանք արվում էին Ադրբեջանի զինված ուժերին աջակցություն հայտնելու համար, սակայն ցուցարարները սկսեցին հակակառավարական կոչեր հնչեցնել ու հրաժարականներ պահանջել:
Իրավապահները կոշտ միջոցներ կիրառեցին և բազմաթիվ ձերբակալություններ եղան:
![]()