«Ալիևի մոտ սկսվել են զառանցանքներ, один-один է կանչում…». Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ ասվում է.

Տղեք սա один-один է կանչում… ))

Հիշեցնեմ, ՀՀ-ն պաշտոնապես ոչ մի երկրի և կազմակերպության օգնությանը չի դիմել:

Սեփական պարտության համար բացատրություն չգտնելով՝ Ալիևի մոտ սկսվել են զառանցանքներ..

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որտեղ ասվում էր.

Այսօր ժամը 22:30-ին «Անվախ» դիրքի ուղղությամբ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումը ձեռնարկել է հերթական հարձակումը: Հայկական ԶՈւ ստորաբաժանումը հետ է մղել հակառակորդի գրոհը` պատճառելով զգալի կորուստներ:

Ըստ նախնական տվյալների` հակառակորդի հատուկ նշանակայինները բացի կորուստներից ունեն նաև ծուղակում մնացած զինծառայողներ:

Հայկական կողմը կորուստներ չունի:

Չնայած 00:47-ի դրությամբ կրակոցներ չկան, այնուամենայնիվ, արձանագրեմ՝ Ադրբեջանի ԶՈՒ ղեկավարությունը չի տիրապետում իրավիճակին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ