«Երբ առաջիկայում պատանդ վերցված Ղարադաշին անցնենք, պատկերը կատարյալ է դառնալու…». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ ասվում է.

Միանգամայն սպասելի էր, որ ծանր նյութական, տեխնիկական, մարդկային կորուստներից հետո Տավուշում փորձեր են անելու դիրքեր վեցնելու։ Հատկապես, քանի դեռ համարում են, որ ամբողջովին չենք ամրապնդվել այնտեղ։

Բայց այն ծեծը, որ մեր հերոս տղերքը տալիս են թուրքին Տավուշում, պատմական ու ռազմավարական նշանակություն ունի։

90-ականներից մինչեւ 2000-ականներ թուրքերը 18:00-ից հետո վախից, արաղ-կալբաստ-զիբիլլամիշ վիճակներով, ուռած, խմած էին կրակում, որ իրենք այնտեղ են… Հետո սկսեցին 24:00-ից հետո կրակել ճանապարհների վրա։

Հետո այնքան դուխավորվեցին, որ սկսեցին մեր գյուղերի վրա կրակել’ «ստրախ կորցնելու» ու «ստրախի մեջ պահելու» նպատակով։ Հետո վերջին 3 տարիներին սկսեցին դիրքերը ամրացնել ու ներշնչեցին, որ իրենք են եղանակ թելադրում։ Հուլիսի 12-ից առաջ ու հետո Տավուշում կատարվածը հենց այս դինամիկան է կոտրելու’ ցույց տալով նրանց տեղը’ դագաղները, եթե թպըտան։

Իսկ երբ առաջիկայում պատանդ վերցված Ղարադաշին անցնենք, պատկերը կատարյալ է դառնալու։

Փառք Հայոց բանակին։ Փառք Հայաստանին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ