![]()
Սկոլտեխի պրոֆեսոր Գեորգի Բազկինն ասել է, որ կորոնավիրուսի առաջացած մուտացիաները չեն փոխել դրա հատկությունները: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Նրա խոսքով՝ գիտնականները գենոտիպից կախված վիրուսների տարբերություններ չեն նկատել:
Բազկինը չի բացառել, որ մուտացիաներից մեկը մեծացնում է վիրուսի փոխանցման ունակությունը, բայց այդ ազդեցությունը թույլ է, և սա «անհանգստանալու բան չէ»:
«Քանի դեռ այդ մուտացիաները տեղի են ունենում, վիրուսի հատկությունները չեն փոխվում, և սա լավ նորություն է», – ավելացրել է նա:
Պրոֆեսորը նշել է, որ իրավիճակը կարող է փոխվել, և եթե վիրուսը սկսի զարգանալ, ապա հարկ կլինի նոր պատվաստանյութ ստեղծել:
«Ոչ մի գիտական ապացույց չկա, որ վիրուսը թուլանում է կամ ուժեղանում է: Տեսությունը չի կանխատեսում, որ այն պետք է թուլանալ»,-ասել է նա:
Տեսությունը, ըստ Բազիկինի, ավելի շուտ կանխատեսում է, որ վիրուսը կբարձրացնի մարդկանց միջև փոխանցման ունակությունը:
![]()