![]()
Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ ասվում է.
Միայն վերջին հիմարը կարող էր կարծել, թե ընդամենը 10 օր անց հայկական զինուժը հնարավոր է կորցրած լինի զգոնությունը և փորձ կատարի դիվերսիոն գործողություններով վերցնել «Անվախ» դիրքը…
Չնայած, որ վերոնշյալ վերջին հիմարի հիմարության արդյունքում վերջինիս զինծառայողները հայկական զինուժի կրակի տակ դարձան «մատաղացու», էլ չեմ խոսում ծուղակում հայտնված հատուկջոկատայինների մասին, որոնք ամենայն հավանականությամբ կդառնան կամ արդեն դարձել են ռազմագերի…
Թերևս ստեղծված իրավիճակից առավելագույնս շահած ենք…
Իսկ հնարավոր ռազմագերիների հետագա ճակատագիրը կարելի է շատ նպատակային օգտագործել։
Փառք ու պատիվ մեր զինվորներին
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարլ, որտեղ ասվում է.
Այսօր ժամը 22:30-ին «Անվախ» դիրքի ուղղությամբ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումը ձեռնարկել է հերթական հարձակումը: Հայկական ԶՈւ ստորաբաժանումը հետ է մղել հակառակորդի գրոհը` պատճառելով զգալի կորուստներ:
Ըստ նախնական տվյալների` հակառակորդի հատուկ նշանակայինները բացի կորուստներից ունեն նաև ծուղակում մնացած զինծառայողներ:
Հայկական կողմը կորուստներ չունի:
![]()