Լուցկում ուղևորներով լի ավտոբուսը պատանդառած անձն ավտոբուսից նռնակ է նետել


Ուկրաինական Լուցկ քաղաքում ուղևորներով լի ավտոբուսը պատանդառած անձն ավտոբուսից նռնակ է նետել, բայց այն չի պայթել: Այս մասին 112 Ուկրաինա-ի եթերում հայտարարել է Ուկրաինայի ներքին գործերի փոխնախարար Անտոն Գերաշչենկոն:

«Մարդը, որն իրեն «Վատ Մաքսիմ» է անվանում, մենք կարծում ենք, որ դա կեղծանուն է, ավտոբուսից նռնակ է նետել, որը Ֆ-1 է հիշեցնում: Սակայն այն չի պայթել, քանի որ դրա օղակը քաշած չէր: Կարծում ենք, որ նա դրանով ուզում էր ցույց տալ, որ իր մոտ մարտական զենքեր կան, և որ ինքը վտանգավոր է»,-նշել է Գերաշչենկոն:

Նա պատմել է նաև, որ կրակոցի հետևանքով կոտրվել է ավտոբուսի ապակին:

«Իսկապես, տեղի է ունեցել մի կրակոց, որը կոտրել է ապակին… Կարծում ենք, որ նա է կրակել: Այժմ իրավիճակը, ընդհանուր առմամբ, հսկողության տակ է, քաղաքը շրջապատված է: Մենք պահանջում ենք, որ այդ մարդը հանձնվի»,-ասել է Գերաշչենկոն:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք Ուկրաինայի Լուցկ քաղաքի կենտրոնում՝ Թատերական հրապարակում, անհայտ անձն ուղևորներով լի ավտոբուս է պատանդառել: Հրապարակի տարածքը շրջափակվել է հատուկ զորքերի կողմից:

Լուցկի բնակիչներին խնդրել են մնալ տներում կամ աշխատավայրերում:

https://www.youtube.com/watch?v=xeSirBB1aSw&feature=emb_logo

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ