«Հայկական ոգին անպարտելի է» . Սաթի Սպիվակովա

Ազգությամբ հայ ռուսաստանաբնակ դերասանուհի և հաղորդավարուհի Սաթի Սպիվակովան մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանում վերջին սրացումները:

«Ես քաղաքական գործիչ չեմ, ես հայ եմ, մայր եմ: Այս բոլոր օրերին ես անընդհատ հետևում եմ իմ հայրենիքում տեղի ունեցող իրադարձություններին: Ես չեմ կարող հեռու մնալ: Հայաստանը հաճախ դառնում է ավերիչ պատերազմենիր դաշտ։

Եվ այսօր, երբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոնֆլիկտ է տեղի ունենում, կրկին մարդիկ են մեռնում: Մեր ժողովրդի ամենահզոր զենքը միշտ եղել է և կլինի հայկական ոգին: Իսկ ոգին չի պարտվում: Ես ուզում եմ հավատալ, որ միասին մենք կարող ենք կանխել պատերազմը: Աստված, պահպանիր Հայաստանը»,- գրել է Սպիվակովան իր Instagram-յան էջում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ