![]()
ՀՀ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում նոր լուսանկարէ հրապարակել և կատարել է հետևյալ գրառումը.
Երեկ գիշերեցի Այգեպարում՝ Կիզոխյանների տանը։
Լուսանկարում տան տիկինն է՝ Գոհարը, որ սուրճ է լցնում եւ նրա խնամին՝ տիկին Վարդուշը։
Տիկին Գոհարի աղջիկն ամուսնացել է տիկին Վարդուշի տղայի հետ։ Վերջինս զինծառայող է, մի քանի օր առաջ վիրավորվել է եւ հիմա Մուրացանի հոսպիտալում է։ Երեւանում է նաեւ կինը՝ Գոհարի աղջիկը, որին ինչպես սկեսուրն է ասում՝ ուղարկել են, որ իր աչքով ամուսնուն տեսնի՝ խաղաղվի։
Կրակոցների ժամանակ այս երկու կանայք միշտ միասին են լինում։ Տիկին Վարդուշը խնամու տանն է գիշերում, որովհետեւ իր տունը շատ ավելի վտանգավոր դիրքում է։
Մինչեւ քնելը երեքով շատ երկար զրուցեցինք՝ դառը կյանքից մինչեւ կատակներ, օրինակ, որ ականների պայթյունների ամենաթեժ պահին, մահճակալի տակ պատսպարված իրենցից մեկը մյուսին առաջարկել է՝ «նկարվել եւ սայթ գցել»։
Շնորհակալ եմ տիկին Գոհարին՝ այդքան հոգսի մեջ մեր առաջ իր տան դռները բացելու եւ գիշերակաց տրամադրելու համար։ Տան տիկնոջ համար դա միշտ մեծ խառնաշփոթ է։
Գիշերն Այգեպարում խաղաղ էր. ասում են մի քանի կրակոց հնչել է, բայց ես անքան խորն ու ամուր էի քնել, որ չեմ լսել։
![]()
Հիշեցնենք, որ ավելի վաղ Աննա Հակոբյանը լուսանկարներ էր հրապարակել և կատարել էր հետևյալ գրառումը.
Երեկվանից Տավուշի մարզի սահմանապահ գյուղերում եմ: Այցելել եմ Չինարի, Մովսես, Այգեպար, Ներքին Կարմրաղբյուր գյուղեր եւ Բերդ քաղաք։
Այցիս նպատակն է՝ քաջալերել սահմանամերձ համայնքներում ապրող մեր հայրենակիցներին։ Ցույց տալ, որ մենք նրանց հետ ենք ոչ միայն մտքով, այլեւ՝ ֆիզիկապես։
Այս գրառման հետ եւ հետագայում հրապարակվող լուսանկարներին կից կներկայացնեմ այն մարդկանց, ում տանը հյուրընկալվել եմ, ում հետ հասցրել եմ շփվել:
Մենք պետք է դեմքով ճանաչենք մեր հերոս զինվորների թիկունքը ամուր պահող հերոս ընտանիքներին ու նրանց անդամներին՝ երեխաներից մինչեւ տատիկներ ու պապիկներ, հղի հարսներ, զինծառայող հայրիկներ եւ հոգսաշատ, բայց գեղեցիկ ու ժպտերես մայրիկներ։
Նրանք թեեւ արկերի պայթյուններից ու կրակոցներից հոգնել են, բայց ամուր են ինչպես երբեք, տոկուն են, ավելի քան երբեւէ, եւ առավելապես հպարտ են, որ հայ են, Հայաստանի արժանապատիվ եւ հաղթական քաղաքացի։
Իսկ մնացած բոլոր հարցերը լուծելի են։)
![]()
![]()