«Դուք ձերբակալված եք». Աշոտ Բլեյանին բերման են ենթարկել

Քանդակագործ Վիգեն Ավետիսը Ֆեյսբուքի իր էջում հայտնել էր, որ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ուսուցիչները, այդ թվում ինքը, ձերբակալվել են՝ «քաղաքապետի և թաղապետի խնդրահարույց ճաղապատմանը դեմ լինելու համար»:

Հայտնի դարձավ, որ կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանին եւս բերման են ենթարկել կրթահամալիրի մոտից, որտեղ դպրոցի ուսուցիչները նստել էին:

Բանն այն է, որ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի հարեւանությամբ գտնվող թիվ 93 մանկապարտեզը ցանկանում է ցանկապատ շարել և փակել Հյուսիսային դպրոցից մայր դպրոց տանող ճանապարհը, Բլեյանն էւ մյուս ուսուցիչներն էլ նստել էին այդ հատվածում:

Մինչ բերման ենթարկելը Բլեյանը ժմանած ոստիկաններին ասաց. «Մեր կրթահամալիրի ճանապարհը փակել է ոչ թե սեփականատերը, այլ մանկապարտեզի աշխատողները: Հիմա մենք ոստիկաններին ասում ենք՝ մարդկանց բացատրեք, որ չի կարելի ճանապարհը փակել, դուք փոխանակ այդ մարդկանց  բացատրեք, եկել մեզ եք ասում»:

Ոստիկանության ներկայացուցիչը նշեց, որ պետք է դադարեցվի հավաքը, ինչին Բլեյանը հակադարձեց. «Բայց ես ի՞նչ եմ խախտել, պետք է ձեզնից հարցնեմ, թե որտեղ նստե՞մ»:

Ոստիկաններից մեկն էլ ասաց. «Դուք ձերբակալված եք ոստիկանության ծռայողի օրինական պահանջը չկատարելու համար»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ