![]()
Ասում են, թե ժամանակին նոր-նոր իր առաջին քայլերն անող Նիկոլ Փաշինյանի նկատմամբ այն օրերի ՆԳ նախարար, ապա քաղաքապետ Վանո Սիրաղեղյանն անչափ սիրագորով է եղել, ավելին՝ հանձնարարել է Արարատ Զուրաբյանին՝ «աչքը պահել վրան, նեղացնող չլինի»։
Հիշենք՝ այն օրերին սկսնակ լրագրող Փաշինյանը լուրջ բախում ունեցավ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամլո քարտուղար Լեւոն Զուրաբյանի հետ, բանը հասավ ձեռնամարտի։
Դրանից հետո արդեն՝ Քոչարյանի օրոք հրապարակումներից մեկի պատճառով Նիկոլի դեմ քրեական գործ հարուցվեց։
![]()
Քրեական հետապնդման մեջ էր նաեւ Վանոն, որը հեռացավ Հայաստանից, իսկ երբ առաջին անգամ վերադարձավ, նրան ոգեւորված դիմավորողը Նիկոլ Փաշինյանն էր։
![]()