Տեսանյութ է հրապարակվել՝ ինչպես է ոստիկանը փրկում երեխային շնաձկան հարձակումից

Ֆլորիդա նահանգում ոստիկան Ադրիան Կոսիցկին ջրից դուրս է բերել տղային՝ շնաձկան մոտենալուց մեկ ակնթարթ առաջ։

Կոսիցկին կնոջ հետ զբոսնում էր Կակաո-Բիչ լողափով, երբ հանկարծ նկատել է, որ ծանծաղաջրերում լողացող տղային շնաձուկ է մոտենում։ Մինչ ականատեսները փորձում էին նախազգուշացում անել տղային, նա ջուրն է նետվել ու երեխային դուրս բերել ափ։ Շնաձուկը գտնվել է նրանցից մոտ 1 մետր հեռավորության վրա։

Ֆլորիդայում շնաձկների հարձակումների մեծ մասը բաժին է ընկնում հուլիս, օգոստոս և սեպտեմբեր ամիսներին, երբ օդի և ջրի ջերմաստիճանը բարձրանում է, իսկ հանգստացողների բազմությունը հրահրում է շնաձկներին մոտենալ լողափերին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ