Կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը պատրաստ է․ ՌԴ ՊՆ

Կորոնավիրուսային վարակի դեմ ռուսական առաջին պատվաստանյութը, որի ստեղծմանը մասնակցել են ռազմական մասնագետները և Ազգային հետազոտական կենտրոնի գիտնականները, պատրաստ է․ այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Ռուսլան Ցալիկովը:

Ռուսլան Ցալիկովը նշել է, որ մասնագետները և Ազգային հետազոտական կենտրոնի գիտնականները տվել են փորձարկումների արդյունքների վերջնական գնահատականները։

Նախօրեին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ավարտվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումների փուլը։ Համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի և կամավորների համատեղ աշխատանքը հաջողությամբ է պսակվել՝ նշել են ռազմական գերատեսչությունում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ