![]()
Դժվար էր հավատալ, որ հայկական դիրքերի ռազմավարական ամրապնդումը մեր ամենախոցելի սահմանին Հայաստանում որևէ մեկը կարող է քամահարել ճիշտ Բաքվի վայնասունին զուգահեռ։
Միայն չասեք, Հայաստանի նոր ղեկավարներին ատելու ձեր իրավունքից եք օգտվում։ Գոնե հիշեք․ 2016-ի ապրիլին այդ իրավունքից ոչ ոք չօգտվեց, որովհետև այդպիսին է հայկական ինքնության ալգորիթմը․ պատերազմի ժամին անհայրենիքությունը չի կարող գտնվել քաղաքական մենյույում։
Ատեք հեղափոխականներին ինչքան կուզեք․ Տավուշի ճակատում ինքնիշխանության սահմանումն էլ կոչեք թուրքասիրություն ձեր քամահրանքում․ կարող եք նաև 2018-ին կորցրած բդեշխների Հայաստանը համեմատել Տիգրան Մեծի կայսրության հետ, այ դա քաղաքական իրավունքի նորմ է․ ի վերջո, կարող եք աշխարհի երկրորդ ընդդիմադրին Նոբելյան մրցանակի առաջադրել։
Բայց, ի սեր աստծո, հեռու մնացեք 2018-ի հայկական անարյուն գարունից, եթե, իհարկե, դեռ քրիստոնյա եք ու աղոթում եք երկիր պահող զինվորի համար․․․
Մանրամասները՝ ստորև ներկայացված տեսանյութում:
![]()