Իսրայելցի բժիշկը պարզաբանել է, թե ինչ է պետք անել մինչ կորոնավիրուսի երկրորդ ալիքը

Թել Ավիվի Իխիլովի հիվանդանոցի կորոնավիրուսային բաժանմունքի վարիչ դոկտոր Գայ Հոշենը պարզաբանել է, թե ինչ պետք է արվի աշնանը՝ մինչև կորոնավիրուսի հավանական երկրորդ ալիքը՝ գրում է mk.ru-ն:

Նրա խոսքով՝ պարտադիր է հնարավորինս շատ մարդ պատվաստելը սեզոնային գրիպի դեմ: Փաստն այն է, որ SARS-ի և գրիպի սեզոնային բռնկումը կարող է համընկնել կորոնավիրուսային համավարակի հետ, և այդ դեպքում բժշկական համակարգը, հնարավոր է, չկարողանա կառավարել հիվանդների քանակը:

«Կարևոր կլինի, միգուցե, ըստ կարգի, մարդկանց պարտավորեցնել այդ պատվաստումները ստանալ», – ասել է բժիշկը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ