![]()
Երեկ «Արցախը Հայաստան է», «Արցախն ուժեղ է», «Ոչ թուրք-ադրբեջանական ագրեսիային» կարգախոսներով բողոքի ցույցեր էին կազմակերպվել Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսարանի առջեւ՝ ընդդեմ Հայաստանի խաղաղ բնակչության դեմ ադրբեջանական ագրեսիայի եւ ռազմական գործողությունների:
Խաղաղ բողոքի ցույցից քիչ անց մի խումբ ադրբեջանցի ցուցարարներ ագրեսիվ ու վիրավորական արտահայտություններով փորձում էին կռիվ հրահրել ու դիմակայել հայ ակտիվիստներին:
Ոստիկանության ներկայացուցիչները հայ եւ ադրբեջանցի ցուցարարներին փորձում էր առանձնացնել ու նրանց միջեւ միջանցք թողնել՝ ընդհարումներից խուսափելու համար: Ադրբեջանցիների այս ագրեսիան տեղի էր ունենում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովի հովանու ներքո:
Նա բողոքի ցույցի ընթացքում տեսազանգեր էր անում, հեռախոսով խոսում, իսկ այդ ընթացքում ադրբեջանցի ցուցարարները ատելության խոսք էին տարածում, վիրավորական կարգախոսներ վանկարկում:
Մանրամասները՝ ստորև ներկայացված տեսանյութում:
![]()